Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին է սա վկայում, եթե ոչ ձախողված դիվանագիտության. Դերենիկ Խաչատրյան

Հոկտեմբեր 03,2022 12:43

«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ հայկական կողմը պաշտոնապես խոստովանում է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել է ինչ-որ կոնկրետ հարցի շուրջ՝ տվյալ դեպքում գերիների վերադարձի մասով, ու երկու անգամ Ադրբեջանը դրժել է խոստումը, դա ինչի՞ մասին է վկայում, եթե ոչ ձախողված դիվանագիտության։

Ակնհայտ է չէ՞, որ Ադրբեջանը հենց այնպես չի խոստացել գերիներին վերադարձնել, ակնհայտ է չէ՞, որ հայկական կողմը, ինչպես միշտ, շտապողաբար իրականացնում է իր ստանձնած բոլոր գրավոր և բանավոր պարտավորությունները, դեռ մի բան էլ ավել՝ ականապատման քարտեզներ, առաջին պատերազմի զոհերի դիերի հանձնում, պետական նշանակության ճանապարհների և կարևոր դիրքերի հանձնում և այլն։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը դրժում իր խոստումները։ Պատասխանը շատ պարզ է. եթե հնարավոր է դրանք չիրականացնել և դրա համար պատասխանատվություն չկրել ու հետագայում Հայաստանից նոր զիջումներ կորզել, ո՞րն է շտապելու և «պարտաճանաչ» լինելու իմաստը։ Ի՞նչ պետք է անի մյուս կողմը, թվիթերում սրտաճմլիկ գրառումնե՞ր կատարի։ Դրանից Բաքվին ի՞նչ վնաս։

Ու սրանք այս դիվանագիտությամբ ու այս հակառակորդի հետ պատրաստվում են բանակցել Արցախի հայ ժողովրդի անվտանգության ու կարգավիճակի հարցը։ Իսկ եթե Ադրբեջանը «խոստանա» ապահովել անվտանգությունը և նույնիսկ ինչ-որ կարգավիճակի համաձայնվի (թեև դա իրենք ի սկզբանե բացառում են), ու դրանից հետո սկսի արցախահայության ահաբեկում ու հայրենազրկում իրականացնել, ի՞նչ եք անելու։ Թվիթերում գրառումնե՞ր եք անելու, թե՞ Արցախից Հայաստան եկող բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դրամական փոխհատուցումներով եք փորձելու լռեցնել։

Թե բա «զրոյից ստեղծված արտաքին քաղաքականություն»…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31