ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը.
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։
Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում էր տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերիների:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:
Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը:
This is already the second time when @Azerbaijan refuses to fulfill its promise to release Armenian POWs. The first case was in May, when a promise was made in Brussels, and the second time is now, when in Washington Azerbaijan committed to release 17 Armenian POWs until 9/30.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 3, 2022