«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
«Ընդհանրապես, մեր պետության կարևորագույն խնդիրներից մեկը մեր պատմության, այդ թվում նորագույն պատմության կեղծումն է, կամ առնվազն չիմացությունը։
Հայաստանը, անդամակցելով ԱՊՀ-ին, չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
1991թ. դեկտեմբերին ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել է 1992թ. փետրվարին՝ մի շարք վերապահումներով, որոնցից մեկը հետևյալն է.
Կարդացեք նաև
Համաձայնագիրը բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև, այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով։
Այս վերապահումով Հայաստանը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես ԱՊՀ անդամ երկրներին հավասարազոր սուբյեկտ»։