Լրահոս
Օրվա լրահոսը

Անմեղության կանխավարկածը՝ քրեական դատավարության սկզբունք

Հոկտեմբեր 03,2022 13:00

Իրավագիտության մեջ անմեղության կանխավարկածն անցել է զարգացման երկար պատմություն եւ ուսումնասիրվել է առավելապես որպես քրեական դատավարության սկզբունք: Եվ այս հանգամանքը պատահական լինել չի կարող։ Պատճառներից հիմնականն այն է, որ անմեղության կանխավարկածը պատմական իր ամբողջ զարգացումն անցել է՝ առավելապես դիտարկվելով որպես քրեական դատավարության սկզբունք: Ըստ առանձին հեղինակների՝ անմեղության կանխավարկածն առաջին անգամ ամրագրվել է 1215 թվականին Անգլիայի «Ազատությունների մեծ խարտիայի» 39-րդ հոդվածում: Առավել ընդունված է այն մոտեցումը, որ նշված սկզբունքի օրենսդրական առաջին ընդհանուր ձեւակերպումը տրվել է 1789 թվականի օգոստոսի 26-ին ընդունված «Մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների մասին» ֆրանսիական հռչակագրի 9-րդ կետում: Բոլոր դեպքերում այս երկու փաստաթղթերում անմեղության կանխավարկածը կամ դրա դրսեւորումները վերաբերել են քրեական դատավարությանը:

Բացի դրանից՝ անմեղության կանխավարկածը Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթերում նույնպես ձեւակերպված է որպես քրեական դատավարության սկզբունք: Հատկանշական է, որ իրավական մտքի պատմության մեջ անմեղության կանխավարկածի գաղափարն առաջին անգամ վկայակոչել է ականավոր հրապարակախոս, իրավագետ Չեզարե Բեկարիան։

Վերջինս իր «Հանցագործությունների եւ պատիժների մասին» (1764 թ.) աշխատության մեջ ընդգծում է հանցագործության մեջ կասկածվող անձին մեղադրելու անթույլատրելիության մասին՝ նշելով, որ անձի մեղավորությունը կարող է ապացուցվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ըստ նրա՝ անձը, որի մեղավորությունը հաստատված չէ օրինական ուժ ստացած դատավճռով, չպետք է զրկվի հասարակության հովանավորությունից:

Անմեղության կանխավարկածի մասին «ԱՀԱՐՈՆՅԱՆ ԼՈ ՖԻՐՄ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր,
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Անմեղության կանխավարկածի հրապարակումը կարդացեք «Առավոտի» գալիք համարում:

«Առավոտ» օրաթերթ
01.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31