Ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներից երեքը Իտալիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մտել են եզրափակիչ եւ մենամարտելու են ոսկե մեդալի համար:
Կիսաեզրափակիչ մենամարտում 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը հաղթել է բուլղարացի Ալեքսանդր Պապովին, 52 կգ Էրիկ Առստամյանը պարտության է մատնել Իռլանդիան ներկայացնող Ջոն Հարթիին, իսկ 70 կգ Երանոս Օհանյանը առավելության է հասել ռինգի տերերից Գաբրիել Մորալին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ