Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ՝ միասին գլորվելու էինք անդունդ. Հովսեփ Խուրշուդյան

Հոկտեմբեր 02,2022 18:34

«Դուրս ՀԱՊԿ»-ից նախաձեռնության առաջարկով՝ «ՀԱՊԿ-ում մնալու ռիսկերը և ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկերն ու հնարավորությունները» թեմայով հոկտեմբերի 2-ին «Ալեքսանդր» հյուրանոցում կազմակերպված քննարկման շրջանակում «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Արևմուտքը բաց տեքստով հայտարարում է, որ Ռուսաստանը պատասխանատու է ոչ թե կայունության և խաղաղության պահպանման համար, այլ հենց ինքն է դրա խաթարողը տարածաշրջանում: Նման պայմաններում պետք է հասկանանք, որ արդեն իսկ հարց կա դրված՝ եթե չկա պատասխանատու՝ պետք է լինեն այլ պատասխանատուներ:

Քննարկելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Խուրշուդյանը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում անդրադարձավ Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին:  «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որ մենք այսօր ունենք ՀԱՊԿ-ից դուրս գալու մեծ հնարավորություն, որ ՀԱՊԿ-ն ինքը, նաև Ռուսաստանը, խախտելով Հայաստանի հանդեպ իրենց պարտավորությունները՝ իրավական և բարոյական հնարավորություն են տվել Հայաստանին՝ դուրս գալ այդ կառույցից, որը գնում է դեպի անդունդ: Պատկերացրեք, եթե այդ կառույցը ինչ-որ աջակցություն ցույց տար՝ իրենց ժանգոտած զենքերով կամ անիմաստ քաղաքական աջակցությամբ և այդ դեպքում Հայաստանը ոչինչ չկարողանար անել, իրավական և բարոյական հիմքեր չունենար այդ կառույցից դուրս գալու, այսինքն այդ կառույցի և Ռուսաստանի հետ ՝ միասին գնալու էինք գլորվեինք անդունդը»:

Քննարկմանը ներկա «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը նշեց, որ պետք է փորձել հասկանալ իրավիճակի ռիսկերը և նվազագույնի հասցնել վնասները: Նրա խոսքով, այստեղ խնդիրը միայն Հայաստանը չէ կամ ՀԱՊԿ-ը, այլ աշխարհաքաղաքական փոփոխությունների թոհուբոհն ու այն, որ կանգնել ենք ընտրության առաջ՝ որպես պետություն լինել, թե չլինել:

«Մենք պետք է համապարփակ դիտարկենք խնդիրները և հասկանանք, որ խնդիրը Ռուսաստանում գործող ռեժիմն է, դրանից բխող շահերը, ոչ թե ռուս ժողովուրդը: Պետք է հաշվի առնել նաև տնտեսական ռիսկերն ու փնտրել այլընտրանքային ուղիներ»,-ասաց նա:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31