Ի պատասխան Սամվել Բաբայանի արցախյան հանդիպումների վերաբերյալ հարցումների
Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված և օր օրի խորացող համահայկական սպառնալիքները, ինչպես նաև Արցախի ժողովրդի կողմից Սամվել Բաբայանին ուղղված հարց-պահանջները՝ վերջինս նպատակահարմար է գտել հեˊնց Արցախում, հեˊնց արցախցիների հետ խոսել Արցախի շուրջ։
Հանրային քննարկման ընթացքում Սամվել Բաբայանը երեք հիմնական թեմատիկ ուղղություններով՝ արտաքին քաղաքականություն, տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, ներկայացնելու է, թե՝
- Ի՞նչ ունենք այսօր,
- Ի՞նչի կարող է հանգեցնել Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագրի նկատմամբ անտարբերությունը,
- Ի՞նչ կարող են ձեռք բերել Արցախը, Հայաստանը և Սփյուռքը, եթե Արցախի ժողովուրդը տեր կանգնի իր պետականությանը։
Հանդիպում-քննարկման ընթացքում Սամվել Բաբայանը հանդես կգա գործնական լուծումների առաջարկներով և քաղաքական հայտարարությամբ։
Կարդացեք նաև
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ