Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկած շախմատի «ՉեսսՄուդ» ավանդական միջազգային մրցաշարում կայացել է երկրորդ տուրը:
Ուժեղագույնների խմբում Հայաստանի ներկայացուցիչներից յոթը՝ Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հայկ Երիցյանը, Արման Սահակյանը, Շանթ Սարգսյանը եւ Հովիկ Հայրապետյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն են տարել եւ 13 առաջատարների խմբում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ