Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արենիում եւ Եղեգիսում համայնքային իշխանությունը կստանձնի «Քաղաքացիական պայմանագիրը»

Հոկտեմբեր 02,2022 13:59

«Ընտրական օրենսգրքի»  համաձայն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվանից հետո՝ 7-րդ օրը, ամփոփում են համայնքների ավագանու անդամների ընտրությունների արդյունքները։ Վայոց Ձորի մարզի  թիվ 34 ընտրական հանձնաժողովն ամփոփել է մարզի երկու համայնքում սեպտեմբերի 25-ին կայացած ընտրության արդյունքները։

Հանձնաժողովի  որոշմամբ  Եղեգիս  համայնքի ավագանու անդամի 9 մանդատները հատկացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ 6 մանդատ՝ «Ազատական» կուսակցությանը։ Հիշեցնենք, որ Եղեգիսում առաջադրվել էր նաեւ «Վերելք» կուսակցությունը, որին կողմ է քվեարկել  45 ընտրող։ 4648 ընտրողի քվեարկությանը մասնակցել էր 2814 մարդ, 14 քվեաթերթիկ անվավեր էր։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 1592 քվե, իսկ «Ազատականը»՝ 1162 ։

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում առաջադրվել էր երկու կուսակցություն՝ «Հանրապետություն»-ը եւ «Քաղաքացիական պայմանագիրը»։ 15 մանդատից 13-ը բաժին է ընկել կառավարող ուժին, իսկ 2 մանդատ՝ «Հանրապետությանը»։ Այս համայնքում 8206 ընտրողից սեպտեմբերի 25-ին կայացած  քվեարկությանը մասնակցել է 3688-ը։ 3281 ընտրող քվեարկել է «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, 388-ը՝ «Հանրապետության», 19 քվեաթերթիկ անվավեր էր։

Մինչեւ հոկտեմբերի 5-ը թեկնածուները կարող են ներկայացնել ինքնաբացարկի դիմումներ, որից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կկազմեն արձանագրություն ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին  եւ կհանձնեն մանդատները։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31