Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի թվիթերյան գրառումը
«Հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ որոշել ենք ավարտել մեր համատեղ աշխատանքն ազգային հավաքականում:
Պատիվ էր լինել Հայաստանի հավաքականի մարզիչը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, նրա ողջ անձնակազմին, խաղացողներին և, հատկապես, ֆեդերացիայի նախագահին այն ժամանակի համար, որի ընթացքում միասին աշխատել ենք հետաքրքիր նախագծի վրա:
Առանձնահատուկ կերպով շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրպագուներին մեզ ցուցաբերած աջակցության համար, որի արդյունքում զգացել ենք այս երկրի և ազգային հավաքականի մեծությունը: Շատ հպարտ եմ միասին ապրած հիանալի պահերի համար ու երբեք չեմ դադարի մտածել, թե որքան բախտավոր եմ եղել, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այս թիմում:
Կարդացեք նաև
Քեզ ամենալավն եմ մաղթում, Հայաստա՛ն»:
Թարգմանությունը՝ Vnews-ի
— Joaquín Caparrós (@JoaquinCaparros) October 1, 2022