Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիավեպը»՝ խառնված ժամանակներում հետազոտող կանանց մասին

Հոկտեմբեր 01,2022 23:48

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակներում  Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գրքի շնորհանդեսը: Հեղինակը նշեց, որ գիրքն արկածային ստեղծագործություն է, որի իրադարձությունները զարգանում են Սիրիայում: Պատմության հիմքում իրական իրադարձություններ են, բայց մեծ մասը, որպես գեղարվեստական ստեղծագործություն հորինվածք է, որը չի կարելի դիտարկել որպես փաստավավերագրություն:

«Ես վստահ եմ, որ այս գիրքը տարբեր ընթերցողների հրապուրելու մեծ պոտենցիալ ունի, որովհետև շատ տարաբնույթ են այն հարցերը, որոնք վեպը կարդացողին գրավում են: Մի կողմից աշխարհաքաղաքական հարցերի քննարկումը, որը մտածելու, վերլուծելու հնարավորություն է տալիս, մյուս կողմից ազգագրական, մշակութաբանական լայն շերտը, որը կրկին մեծ հետաքրքրություն է առաջացնում և կարծես թե տեղափոխում այն աշխարհագրական կոորդինատներ, որտեղ կատարվում են վեպի գործողությունները», – ասաց  գրականագետ Գոհարիկ Աքելյանը:

Գրքի բովանդակային մասին անդրադարձ կատարեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուլիա Անտոնյանը, որ վեպի առաջին ընթերցողներինց է. «Իրադարձությունները զարգանում են Սիրիայում, պատերազմից առաջ: Վեպի գլխավոր հերոսները երեք հետազոտող կանայք են, որոնց շուրջ էլ զարգանում են գործողությունները: Գրքում առանձնահատուկ դեր ունի Սիրիայի նկարագրությունը, որտեղ խառնվում են ժամանակները, որովհետև Սիրիան այդպիսի երկիր է, երբ 21-րդ դարում կարող ես հայտնվել հնագույն ժամանակներում»:

Հեղինակը նշեց, որ շփոթություն առաջացնող, միառժամանակ յուրօրինակ վերնագրի ընտրությունը պատկանում է Արմեն Հայաստանցուն: Լուսինե Խառատյանը դժվարացավ որևէ բան ասել գրքի մասին՝ գնահատականը թողնելով ընթերցողին: Իսկ շնորհանդեսը եզրափակելով բարի երթ մաղթեց «Սիրիավեպին», հուսալով, որ յուրաքանչյուր ընթերցող կգտնի այն՝ ինչ ցանկանում է:

Անի ԷՎԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31