Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի հայ զինծառայողի խոշտանգել և անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։
ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (пետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։ Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, ԱԽ հայտարարության համաձայն՝ հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, սակայն այս թիվը դեռևս վերջնական չէ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում