Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է շախմատի «ՉեսսՄուդ» ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկիր: Ուժեղագույնների խմբում Հայաստանը ներկայացված է 35 շախմատիստով (8 գրոսմայստեր):
Մեկնարկային տուրում մեր շախմատիստներից 13-ը առավելության է հասել մրցակիցների նկատմամբ, իսկ ընդհանուր առմամբ արդյունավետ ավարտվել է 34 պարտիա:
Լրացուցիչ գործակիցներով մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Էմանուել Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ