Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնման և թանգարանների ճգնաժամային պլանների կազմման հնարավորությունները։
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում Դաշինքը կազմակերպել էր «Պաշտպանելով մեր ժառանգությունը՝ կառուցենք խաղաղություն» խորագրով փաստագրական ցուցադրությունը, որը ներկայացնում էր Դաշինքի աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը: Ցուցադրության մեջ ներկայացված լուսանկարային պաստառներն ուղեկցվում էին ընդլայնված իրականության /AR/ փորձով, որը հնարավորություն է տալիս նորագույն տեխնոլոգիաների միջոցով բացահայտել ներկայացված հուշարձանների և թանգարանների վերականգնման պատմությունները: Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացված է եղել առանձին ֆոտոպատումով։
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ