Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանալու համար, թե ինչու Կեչուտի ջրամբարը թիրախ եղավ, պետք է պատկերացնենք՝ ինչ նշանակություն ունի այս կառույցը. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 01,2022 11:25

Ադրբեջանական պատերազմական հանցանքներն օրեցօր ավելի են շատանում։ Թշնամու հարձակումները թիրախային են՝ գյուղերի ու քաղաքների՝ քաղաքացիական եւ ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ։ Վերջինիս մասով վերջին օրինակը Կեչուտի ջրամբարն էր, երբ այս կառույցի վրա երկու արկ էր ընկել (չմոռանանք բարձրավոլտերի ու էլեկտրամատակարարման գծերի վրա հարձակումները)։

Միշտ ասել ենք՝ թշնամուն գերագնահատել պետք չէ, բայցեւ՝ թերագնահատելու կարիք էլ չկա։ Թշնամուն ճանաչել է հարկավոր։ Եվ թշնամու «առանձին հարձակումներ» կոչվածը երբեք առանձին արարքներ չեն, դրանք հայատյաց քաղաքականության շղթաներ են, որոնք թշնամին գործարկում է մտածված։ Ինչու է նա հարձակվում տների, հողատարածքների ուղղությամբ, հասկանալի է՝ մարդկային եւ ապրուստի կորուստ։

Հասկանալու համար, թե ինչու Կեչուտի ջրամբարը թիրախ եղավ, պետք է պատկերացնենք՝ ինչ նշանակություն ունի այս կառույցը։ Այս ջրամբարը Ջերմուկ քաղաքի եւ Կեչուտ գյուղի մոտ է՝ Արփա գետի վրա։ Ջրամբարի կառուցումը սկսվել է 1967-ից, պատվարը քարալիցքային է՝ մոտ 50 մ բարձրությամբ, 230 մ երկարությամբ։ Ընդհանուր ծավալը, հանրագիտարանային տվյալով, 22.5 միլիոն խմ է (ջրային կոմիտեի տվյալը 23.5 մլն խմ է), օգտակար ծավալը՝ 3.5 միլիոն խմ, հայելու մակերեսը՝ 1.2 քառ/կմ։ Սնվում է Արփա գետից եւ մթնոլորտային տեղումներից։ Կեչուտի ջրամբարը «Արփա-Սեւան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը։

Հիմա՝ 44-օրյա պատերազմից հետո, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի որոշ գետերի ակունքներ անցնում են ադրբեջանական հսկողությանն անցած տարածքներով։ Հասկանալի է, որ սա էական ռիսկեր է ստեղծում մեզ համար, եւ այդ ռիսկը պահանջում է, որ եւ՛ մշտադիտարկում իրականացվի, եւ՛ խիստ հսկողություն սահմանվի տեղերում։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31