Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք իրավունք չունենք անպատիվ, ստորացած վիճակով խաղաղություն կնքելու․ եպիսկոպոսները՝ խաղաղության պայմանագրի մասին․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 01,2022 11:16

Ամենայն հայոց կաթողիկոսն առանձին-առանձին հանդիպել է նախկին նախագահների հետ։ Մոտ օրերս սպասվում է համատեղ հանդիպում։ Տեղեկատվական արտահոսք եղավ, որ որոշ եպիսկոպոսներ չեն կիսում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած կարծիքները։ Ըստ որոշ լուրերի, Վեհափառը ՀՀ առաջին նախագահի դիրքորոշմանը համաձայն է, սակայն դրան դեմ են ընդդիմադիր եպիսկոպոսները, եւ նրանք վերջինիս վրա ճնշում են գործադրում։ Լուրեր կային, որ Վեհափառը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Փաշինյանի հետ, իսկ վերջինս այդ մասին պատմել է իր թիմակիցներին՝ խորհրդարանում փակ հանդիպման ժամանակ։

Եղե՞լ են արդյոք քննարկումներ Վեհափառի եւ բարձրաստիճան հոգեւորականների միջեւ՝ երկիրն օրհասական վիճակից դուրս բերելու շուրջ։ «Ե՛վ այո, ե՛ւ ոչ»,- պատասխանեց Միքայել Սրբազանը։ «Ի՞նչ կա դրա մեջ, այսինքն։ Բոլոր հարցերը քննարկվել են Վեհափառի հետ տարբեր մակարդակներում, ինչպես որ ցանկացել է Վեհափառը, բայց դա չի քննարկվել հատուկ այդ ձեւաչափով հանդիպմանը ներկայացնելու համար»։

– Կարգավորման երկու հակասական տարբերակի մասին արդեն լսել ենք՝ ՀՀ առաջին նախագահի եւ երկրորդ նախագահի կողմից առաջ քաշված։ Կա՞ն հոգեւորականներ, ովքեր դեմ են Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը։ 

– Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ ո՞վ է համաձայն որ։ Մեր եկեղեցում ես չգիտեմ՝ քանի հոգի կա, որ համաձայն է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների հետ։

– Օրինակ, Վեհափառ հայրապետը համաձա՞յն չէ։ 

– Ո՞վ ասաց։ Ոչ։ Նման բան չկա։

– Այսինքն՝ եկեղեցում համաձայնություն չկա՞ այս պահին։ 

– Ոչ, սա ուղղակի քննարկում է։

– «Չորրորդ իշխանությունն» էր պատասխանել Ձեր հարցազրույցին, գրել են․ «Ու այս մարդը մի ամբողջ թեմի առաջնորդ է» եւ այլն:

– Ուրեմն բավական լուրջ է վիճակս, ուրեմն փողոց դուրս չգամ այլեւս։

– Դե ոչինչ, բոլոր կողմերից էլ կլինեն սուր ելույթներ։ Իսկ ո՞ւմ էր պետք խորհրդապահական հանդիպման մանրամասները բացահայտելը, լուրեր շրջանառելը։ Իրոք, տպավորություն է, որ ուզում են, որ ոչ մի բան չլինի։ 

– Իհարկե, ուզում են, որ ոչ մի բան էլ չլինի։ Դա ուզողը մեկ հոգի պետք է լինի, ու իշխանության ներկայացուցիչները պետք է ուզեն, ուրիշ ո՞վ պետք է ուզի։

Կանխել արհավիրքը․ սա բոլորն են նշում՝ նախկին նախագահները, եկեղեցին։ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք, թե հավատո՞ւմ է, որ նախագահների ու եկեղեցու միջեւ հանդիպումները դրական արդյունք կունենան։ «Հուսանք եւ սպասենք։ Այո, եղել են տարբեր դիրքորոշումներ, որոնք գալիս, ինչ-որ տեղ հատվում են, բայց միեւնույն ժամանակ էլ նախագահներն իրենք ցանկություն են հայտնել ու հետեւողական են գտնվել, որ այս հանդիպումները շարունակվեն»,- ասաց նա։

– Բայց տեսակետները կարծես չեն հատվում։ Ավելի ճիշտ՝ հատվում են միայն մեկ կետում, որ, այո, պետք է լուծել ճգնաժամը։ Ձեր կարծիքով, ո՞րն է ճանապարհը, պե՞տք է կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրել։ 

– Ես միշտ ասել եմ, որ պատերազմը խելագարի գործ է, բայց անպատիվ խաղաղությունն էլ է խելագարի գործ։ Մենք իրավունք չունենք անպատիվ, ստորացած վիճակով, պայմաններով ու թելադրանքով որեւէ կերպ խաղաղություն կնքելու։ Խաղաղությունը չպետք է բացակայի մեր օրակարգից, բայց ինչպե՞ս․ սա է հարցը։

– Ի՞նչ եք կարծում՝ եպիսկոպոսները եւ կաթողիկոսարանը համերա՞շխ են, համակարծի՞ք են։   

– Հիմնականում՝ այո։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31