Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց կտրուկ քայլերի

Հոկտեմբեր 01,2022 10:00
qayl

Հայաստանը պաշտոնապես՝ կառավարության նիստում, վարչապետի շուրթերով, հայտարարեց, որ մեր «դաշնակիցները» մեր երկրից ստացել են հսկայական գումարներ՝ մատակարարվելիք զենքի դիմաց, բայց չեն կատարել իրենց բիզնես պարտավորությունները, եւ մեզ զենք չեն տրամադրել: Երեկվա «հարցազրույցում» Փաշինյանը խուսափեց մանրամասնել, թե ինչ դաշնակցի մասին է խոսքը: Թերեւս ենթադրելի է, որ, ըստ նրա, մենք Ռուսաստանից բացի այլ դաշնակիցներ էլ ունենք:

Սակայն, անկախ այդ մանր խորամանկություններից, պարզ է երկու բան. նախ պետք է այդ խորհրդավոր դաշնակցից փողը հետ ուզել, երկրորդ՝ փնտրել զենք գնելու այլընտրանքային ճանապարհներ: Հուսամ՝ Հնդկաստանից ժամանակակից զինամթերք գնելու մասին լուրը քարոզչական բլեֆ չէ՝ ուղղված մեր ներքին լսարանին:

Ավելի կտրուկ քայլերի գնալը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններ անելը, իմ կարծիքով, այս իրավիճակում վտանգավոր է: Որքան էլ Ռուսաստանը թուլացած լինի, այդ երկիրը, բացի ռազմական եւ տնտեսական լծակներից, ունի մեկը, որն ամենաազդեցիկն է՝ Ռուսաստանը կարող է դրդել Ադրբեջանին նոր սադրանքների, ինչը մեզ համար նշանակում է մարդկային, եւ հնարավոր է՝ տարածքային նոր կորուստներ: Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգներն այդ առիթով անպայման հանդես կգան մեզ սատարող հայտարարություններով, բայց դրանք կունենան զուտ բարոյական նշանակություն: Ի դեպ, Զախարովայի մեկնաբանությունն այն մասին, թե որքան վատ հետեւանքներ կունենա Հայաստան միջազգային դիտորդների ուղարկումը, իր մեջ պարունակում է հենց այդ թաքնված սպառնալիքը:

… Պուտինը, մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին, հարեւան երկրի չորս մարզերը փաստացի հայտարարել է Ռուսաստանի մաս: Դա մի քայլ է, որը, պարզ ասենք, մեր մոլորակը կանգնեցրել է գլոբալ պատերազմի վտանգի առջեւ: Այս քաոսային իրավիճակում շատ հնարավոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն օգտվել առիթից եւ իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ ոչնչացնել հայկական պետականությունը: Հայաստանի քաղաքական ուժերից եւ կառավարությունից պահանջվում է առավել զգոնություն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետություններն ու բանակները’ միջոցներ են, իսկ ժողովուրդները հենց այն արժեքներն են, որոնց պահպանման եւ պաշտպանման համար ստեղծվում են պետություններն ու բանակները: Կան երկու տեսակի ժողովուրդներ’ բնիկներ եւ քոչվորներ, չնայած, քոչվորներն իրենց լոկալ արեալում նույնպես բնիկ են, որտեղ իրենց եղջերուների նախիրն է արածում: Բայց կան քոչվոր եւ բնիկ այլասերվածներ, որոնք բնիկ եւ քոչվոր ժողովուրդներին են դիտարկում որպես եղջերուների նախիր, իսկ Երկրագունդը’ որպես մարդկանց նախրի արոտավայր, որտեղ այդ նախիրը սնվում է կանաչ փողերով: Երբ մենք ունենանք սեփական ԱԶԳԱՅԻՆ փողի փոխարինող միջոց, որը նույնիսկ հզորագույն գերպետությունը իրեն չի կարող թույլ տալ, այդ ժամանակ եղջերուի կարգավիճակից կանցնենք ԱԶԳի կարգավիճակի: Այդ ազգային փողին պետք է փոխարինի ներազգային ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆը, որտեղ փողը ոչ մի արժեք չի ներկայացնում: Վստահությունը կորցնելը կբերի նույն արդյունքին, երբ բանակում զրկում են կոչումից: Ազգ բանակը’ դա քաղաքացիական բանակն է, որտեղ նույն կառուցվածքն ու սկզբունքներն են գործում, ինչ ցանկացած բանակում: Քաղաքացիական բանակում փողը դերակատարություն չունի, ՔԲում կան քաղաքացիական կոչումներ եւ պաշտոններ, պետական պաշտոնյաները համաձայն իրենց քաղաքացիական կոչման կրում են համազգեստ, ինչպես նաեւ իր ծառայության ժամանակ իր համազգեստն է կրում շարքային քաղաքացին: Փողն ընդամենը երաշխիքի միջոց է, իսկ երբ կա վստահություն, կա եւ երաշխիք’ խոսքի երաշխիքը պետք է դառնա փողի երաշխիքից առավել ապահով միջոց: Ռեյտինգային աստիճանային համակարգը դա է նշանակում, որ բոլոր անխտիր նույն աստիճանի սուբյեկտներն իրար վստահում են եւ երբեք չեն քցում: Իսկ քցողների համար գոյություն ունի մարդկային նախիրը, թող այլասերվածները’ սանիտարները նրանցով զբաղվեն’ համ մեզ լավ կլինի ու մենք չենք վարակվի քցելու վարակով, համ էլ նրանք’ մեր բնական սանիտարները կսնվեն եւ դրանով կապահովենք բնական մարդկային էվոլյուցիան: ՔԲն պերմանենտ անընդմեջ մոբիլիզացիա կհայտարեր, եթե իշխանություն կամ ընդդիմություն լիներ, բայց թեկուզ մասնակի ինքնամոբիլիզացիա բոլորս էլ ինքներս մեզ կարող ենք հայտարարել:

  2. Հայկ համբարձումեան says:

    Դուք այս չորս տարին մէկ լաւ խօսք տեսա՞ք ստապետի շրթերէն, որ ճիշդ դուրս ելաւ. մէ՞կ։
    Աս մարդուն միայն վատ խօսքերուն մէջ ճշգրտութիւն կայ (օրինակ՝ “եկէք ինչ էլ պատահի համաձայնուենք որ մենք մեզ պարտուած չենք համարելու”,կամ “նշաձողը իջեցնենք”, մօտաւոր).

    Սխալ չհասկնաք նորէն, ես ձեր կարծիքներուն կամ խրատներուն ընդհանրապէս համամիտ եմ. պարզապէս այլեւս սկսած եմ զարմանալ՝ դուք որու՞ հետ կը խօսիք. գիտէք որ այս իշխանութիւնը որեւէ մէկուն մտիկ ընող չէ, որեւէ մէկուն հետ գործակցելու մտադրութիւն ալ չունի, արդէն չորս տարի է. որու՞ համար կը գրէք։

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Ավելի կտրուկ քայլերի գնալը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններ անելը, իմ կարծիքով, այս իրավիճակում վտանգավոր է”

    Վտանգավորը այն խոսքը չի. ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ հոգեւարքի մեջ գտնվող, զառամախտից թուլացած պացիենտը շատ շուտով կկնքի իր մահկանացուն…

    “Ռուսաստանը կարող է դրդել Ադրբեջանին նոր սադրանքների”

    Ռուսաստանը նույնիսկ կարիքը չունի դրդելու: Նա կարող է շատ հանգիստ բռնել չեզոք, կրավորական դիրք, եւ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ուզում են Նիկոլն ու իր կիրթ ու կառուցողական յոլդաշները՝ էրդողանն ու Ալիեւը: Ես ընդհանրապես զարմանում են ռուսների համբերատարության եւ խղճամտության վրա: Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ եթե ես լինեի Պուտինի փոխարեն, ապա վաղուց արդեն վերացրած կլինեի նիկոլ ընտրած ազգի պետական գոյությունը: Բայց դե, ինչպես երեւում է, ռուսները դեռ ամբողջովին ձեռք չեն քաշել հայերից, ինչ-ինչ հույսեր դեռեւս կապում են մեզ հետ: Սին հույսեր…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “Պուտինը, մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին, հարեւան երկրի չորս մարզերը փաստացի հայտարարել է Ռուսաստանի մաս:”

    Եւ հանրաքվե այնտեղ, իհարկե, չի՛ եղել, տեղի ժողովուրդն էլ ճնշող մեծամասնությամբ չի՛ ցանկացել մտնել Ռուսաստանի կազմ: «Ագրեսոր» ռուսները, իհարկե, երկու օրում հեշտ ու հանգիստ «բռնազավթել» են մոտավորապես չորս հատ Հայաստանի տարածք ու ստիպել 7-8 միլիոն մարդու դառնալ ռուս…

    Նույն տրամաբանությամբ թուրքերն էլ կարող են ասել, թե 1990-ականերին հայերը, մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին, հարեւան երկրի պապենական հողերը հայտարարել էին Հայաստանի մաս: 1920-21 թթ. Նժդեհը, մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին, փաստացի հայտարարել էր բնիկ ադրբեջանական Զանգեզուրը Հայաստանի մաս: Կամ նույնիսկ՝ 20-դարի սկզբին հայերը, մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին, բնիկ թուրքական հողերը հայտարարել էին Հայաստանի մաս…

    “Դա մի քայլ է, որը, պարզ ասենք, մեր մոլորակը կանգնեցրել է գլոբալ պատերազմի վտանգի առջեւ:”

    Ավելի պարզ եւ ավելի ազնվորեն ասենք, որ ռուսների դերը այդ վտանգը ստեղծելու հարցում խիստ չափազանցված է: Իրականում, այդ պատերազմի հրձիգները արեւմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Ռուսաստանը սոսկ պաշտպանում է իր անկախ գոյության իրավունքը, եւ պետք է ասել՝ բավական հաջող: Ռուսները հո հայերի նման ապուշ ու մուրացկան չեն, որ «ժողովրդավարության» կուտը ուտեն, զենքերը վայր դնեն ու ողորմություն խնդրեն ոխերիմ թշնամուց: Կայսերական ազգերը շատ լավ գիտեն այս աշխարհի կարգը, իսկ Ուկրաինայի ու Հայաստանի նման ժողովրդավարության ապուշության բաստիոննները թող շարունակեն հուսալ, թե շուտով անգլիական նավերը կմտնեն ուկրաինական դաշտեր ու կբարձրանան հայկական լեռները…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31