Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որեւէ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը եւ որեւէ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը Հայաստանի մաս. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 30,2022 23:15

«Չի կարելի ասել, որ յուրաքանչյուրն իր սեփական փաթեթն ունի, բայց յուրաքանչյուրն, իհարկե, որոշակի պատկերացում ունի: Եթե ինձ վրա պարտավորություն է դրված մեր ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով, պիտի արձանագրեմ, որը նորություն չէ, միջազգային Ձեր նշած երկրներից որեւէ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը եւ որեւէ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը Հայաստանի մաս:

Գուցե մի քիչ այլաբանորեն կամ գուցե մի քիչ դիվանագիտորեն ասել են դրա մասին, այս փաստի հետ պետք է առերսվենք: Մոտեցումների տարբերություն, իհարկե կան, բայց այդ տարբերության մեջ ուզում եմ ընդգծել մի հանգամանք, եւ դա այդ հանգամանքն է»,-այսօր հանրային հեռուստաընկերության եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ եւ ԵՄ մոտեցումներին:

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն պատրա՞ստ են հարցին, պատասխանեց. « Այդ երկրների մեջ եղել է հայտարարություն, որ ասել են, որ ըստ էության միջազգային առումով ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Հրապարակային են եղել այդ հայտարարությունները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930