Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղական համայնքներում առկա է իրազեկման անհրաժեշտություն

Սեպտեմբեր 30,2022 21:55

Աշխատանքային քննարկում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի կիրարկման վերաբերյալ

2022 թ. հուլիսի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ըստ որի` 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ստացել է բազմաթիվ բողոքներ, առաջարկություններ, դիտարկումներ: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են պետական կառույցների, գերատեսչությունների, բանկային ոլորտի, ԿԲ-ի ներկայացուցիչներ, տնտեսավարողներ, փորձագետ-իրավաբաններ, տնտեսագետներ: Քննարկման նպատակն է վեր հանել առաջացած խնդիրները եւ անհրաժեշտ լուծումներ տալ դրանց:

Անկանխիկ վճարումների ներդրման մշակույթը, ըստ բանկային համակարգի ներկայացուցիչների, քաղաքակրթական, ռազմավարական հարց է, եւ հասարակությունը պետք է այդ ուղղությամբ առաջ ընթանա:

Քննարկման ընթացքում ներկայացվել են բժշկական ծառայությունների մասով առաջացած խնդիրները: Ընդգծվել են, մասնավորապես, օրենքի տեխնիկապես ապահովվածության, հարկային իրավակարգավորումների հստակեցման անհրաժեշտության հարցերը:

Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարները հավելյալ հարկային պարտավորություններ են առաջացրել տնտեսավարողների մոտ: Ներկայացվել են նաեւ հարկային հարաբերություններին առնչվող եւ պարզաբանում պահանջող՝ մանրածախ առեւտրի ոլորտի իրավակարգավորումներին վերաբերող հարցեր:

Քննարկման ընթացքում նշվել է, որ գյուղական համայնքներում առկա է իրազեկման անհրաժեշտություն, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտների համար բանկային ծառայությունների մատչելիության եւ հասանելիության ապահովման խնդիր:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Համատեղ քննարկումները կլինեն շարունակական. կամփոփվեն հավաքագրված խնդիրները, կներկայացվի օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930