Երեկ վաղ առավոտյան՝ ժամը 06․30-ին, 46-ամյա Հովհաննես Դ․-ն Ախուրյանի խճուղում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել շենքերից մեկի պատին։
Նրա կինը՝ 42-ամյա Լիլիթ Մ․-ն տեղում մահացել էր, իսկ Հովհաննես Դ․-ին ծանր վիճակում տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։
Ախուրյանի համայնքապետարանից մեզ փոխանցեցին, որ Լիլիթ Մաթևոսյանը Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետարանի Ոսկեհասկ բնակավայրի համակարգչային օպերատորն էր։
Զույգն առավոտ շուտ շտապել է հիվանդանոց, քանի որ ամուսինը վատառողջ է եղել։
Կարդացեք նաև
Համայնքապետարանից նաև տեղեկացրեցին, որ նրանք երեխաներ չունեն, որքան տեղյակ են՝ զույգն ամուսնացել է 2022 թվականին․ հարսանիքը եղել է 44-օրյա պատերազմից մի օր առաջ։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված Հովհաննես Դ․-ին հենց նույն օրը ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։
Ախուրյանի համայնքապետարանի ֆեյսբուք պաշտոնական էջում տեղադրված են ցավակցություններ․«Խոր վշտով հայտնում ենք Ախուրյանի համայնքապետարանի աշխատակցուհի Լիլիթ Մաթևոսյանի անժամանակ մահվան մասին:
Համայնքապետարանի ողջ անձնակազմը սգում է սիրված գործընկերուհու կորուստը և վշտակցում հարազատներին ու ընտանիքի անդամներին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ