Եվրահանձնաժողովի նախագահը, ԵՄ խորհրդի նախագահը և ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատարը դատապարտել են Ռուսաստանի կողմից ուկրաինական Դոնեցկի, Լուհանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանին:
«Բոլոր տարածքները, որոնք անօրինական կերպով օկուպացվել են ռուս նվաճողների կողմից, միշտ կպատկանեն ինքնիշխան ժողովրդին [Ուկրաինային]»,- Twitter-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Նա նաև նշել է, որ Կրեմլը Ուկրաինայում պատերազմը սրել է նոր մակարդակի, և Եվրամիությունը կստիպի Ռուսաստանին բարձր գին վճարել դրա համար:
Ուկրաինայի հարավային շրջանների միացումը Ռուսաստանին դատապարտել է նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Կարդացեք նաև
«27 առաջնորդներ դատապարտում են անօրինական բռնակցումը: Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի կեղծ հանրաքվեն: Մենք երբեք չենք ճանաչի անօրինական բռնակցումը»,- գրել է Միշելը Twitter-ում:
«Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցման մասին հայտարարությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի մեծ խախտում է: Որևէ կեղծ հանրաքվե չի կարող դա արդարացնել»,- իր հերթին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով վերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ