Քիչ առաջ՝ դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Բերդի համայնքապետի տեղակալ, «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը (լուսանկարում)։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Սամվել Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանը։
«Ցավոք դատարանը բավարարեց կալանքի միջնորդությունը։ Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում խմբի կողմից՝ ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Գործի հիմքում հանդիսացել է Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ցուցմունքը։ Ուզում եմ նշել, որ Սամվել Հովսեփյանի անունը այդ ցուցմունքում հիշատակված չէ։ Իմ պաշտպանյալն իր մեղքը չի ընդունում։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը»,- հավելեց Գոռ Սաղոյանը։
Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե։
Հղում՝
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի