Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները նոր հաղթանակներ են տարել Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Առաջին շրջանը հաղթահարել են 48 կգ քաշային Արման Արզումանյանը եւ 50 կգ՝ Դավիթ Սաֆարյանը, որը սերբ մրցակցի նկատմամբ անվիճելի առավելություն դրսեւորել է արդեն առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկելով, որից հետո ռինգի մրցավարը մարտը դադարեցրել է:
Հաղթանակով մեկնարկել են նաեւ Երանոս Օհանյանը՝ 70 կգ քաշային կարգ եւ Դավիթ Սիմոնյանը՝ 80 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ