Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան սեպտեմբերի 28-ին հրապարակել է 2024 թ. Փարիզի օլիմպիական խաղերի որակավորման մրցումների թարմացված նոր կարգը, որի մեկնարկը տրվելու է 2023 թվականի սեպտեմբերին եւ շարունակվելու է մինչեւ 2024 թվականի մայիսը:
Ըստ այդմ, կարեւորվում են եկող տարվա աշխարհի առաջնությունը եւ օլիմպիական տարվա մայրցամաքային առաջնությունները:
Աշխարհի առաջնությունում օլիմպիական վարկանիշի կարժանանան քաշային կարգերի բոլոր մեդալակիրները, իսկ մայրցամաքային, մեր պարագայում՝ Եվրոպայի առաջնությունում, միայն չեմպիոնները:
Համաշխարհային վարկանիշային փուլում Փարիզ մեկնելու համար անհրաժեշտ է մտնել եզրափակիչ, իսկ երրորդ տեղն զբաղեցրած ըմբիշները ավելի արժանավորին որոշելու համար ստիպված են լինելու միմյանց միջեւ անցկացնել լրացուցիչ մեկ գոտեմարտ:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ նախատեսված է կազմակերպել վեց օլիմպիական ընտրական մրցաշար, որոնց ընթացքում կխաղարկվի 288 օլիմպիական ուղեգիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ