Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, լույս աշխարհ է եկել Մոսինյանների ընտանիքի 7-րդ տղան: Փոքրիկը ծնվել է 4.4 կգ քաշով, 52 սմ հասակով:
Մոսինյան ընտանիքի ավագ որդին 14 տարեկան Սարիբեկն է՝ դյուցազնագրքի ավելի քան 10 ռեկորդների հեղինակ:
7 որդի լույս աշխարհ բերած մայրիկի ցանկությունը մեկն է՝ տղաները մեծանան խաղաղ երկնքի տակ: Փոքրիկի անունը ընտանիքում դեռ չեն որոշել, հայրն ասում է՝ ընտրությունը բարդ է, քննարկումներին մասնակցում են նաեւ փոքրիկի եղբայրները:
📍Հետաքրքրական է, որ միաժամանակ 7-րդ երեխայի ծնունդն են տոնում նաև վանաձորցի Հովհաննիսյանների ընտանիքում:
Կարդացեք նաև
2850 գրամ քաշով ծնված փոքրիկը Հովհաննիսյանների ընտանիքի 4-րդ տղան է: Տանը նրան սպասում են 3 քույրերն ու 3 եղբայրները:
Նորածինների ծնունդն ընդունել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Միրզոյանը, մանկաբույժը մարզի գլխավոր նեոնատոլոգ Լիլիթ Կարաքեշիշյանն է:
Վանաձորի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Մոսինյանների եւ Հովհաննիսյանների ընտանիքներին, փոքրիկներին մաղթում երկար եւ առողջ կյանք, խաղաղ եւ անհոգ մանկություն:
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն