Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր շտաբը պետք է գործի, այլ ոչ խոսի։ Եթե նման խնդիր է դրված, ապա ո՞րն է այն հանրայնացնելու նպատակը՝ գործողություն չսկսած տապալե՞լը. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 30,2022 12:17

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատ տարօրինակ կերպով, Գլխավոր շտաբը անընդհատ քարոզչական առաջնագիծ է բերվում, ընդ որում՝ հնչեցվող հայտարարություններն ավելի շատ խնդիրներ և հարցեր են առաջացնում, քան տրվում են հանրությանը հուզող պատասխաններ։

Պաշտպանության նախարարը, տեղակալները չեն խոսում, բայց չգիտես թե ինչու մեկ ԳՇ պետն է զարմանալի հայտարարություններ անում, մեկ իր տեղակալը։

ԳՇ պետի տեղակալն ասում է, թե վերջին հաշվով ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքները վերականգնելու համար, Զինված ուժերի պարտականությունն է կատարելու վերադասի հրամանը և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրան հասնենք:

Գլխավոր շտաբը պետք է գործի, այլ ոչ խոսի։ Եթե նման խնդիր է դրված, ապա ո՞րն է այն հանրայնացնելու նպատակը՝ գործողություն չսկսած տապալե՞լը, թե՞ Ադրբեջանի համար նոր ագրեսիայի հիմք նախապատրաստելը։

ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումներն անթույլատրելի են և բոլոր կարմիր գծերը վաղուց հատված են. սա արդեն բոլորին է պարզ։

Նաև շատ հստակ է, որ այս իշխանությունը ոչ միայն չի կանխելու Հայաստանի անկումը, այլ իր գործողություններով նպաստելու է։

Այս փուլում իշխանությանը օդի ու ջրի պես անհրաժեշտ են նոր քաղաքական զոհեր՝ հանրությանը մատուցելու, իր հետ քաղաքական պատասխանատվություն կրողների շարքերը կտրուկ ընդլայնելու և ճշմարտությունը լղոզելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930