Սեպտեմբերի 25-ին Բերդ խոշորացված համայնքում 51 տոկոսով հաղթել է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, որը շուրջ 11 ամիս է՝ ազատազրկված է: ՔՊ-ն Նորաշեն, Չինչին, Վարագավան եւ Տավուշ բնակավայրերում է հաղթել «Զորավոր համայնք» դաշինքին, մյուս՝ 11 գյուղերում եւ Բերդ քաղաքում հաղթել է «Զորավոր համայնքը», եւ միայն մեկ գյուղում է հաղթել «Արժանապատիվ սերունդ» դաշինքը։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Բերդի վերընտրված ղեկավար Հարություն Մանուչարյանի որդու` Անուշավան Մանուչարյանի հետ:
– Թեեւ Ձեր հայրն արդեն 11 ամիս է՝ կալանավորված է, սակայն Բերդ խոշորացված համայնքում նա ջախջախիչ հաղթանակ տարավ: Այժմ ի՞նչ քայլեր, գործողություններ եք անում Դուք:
– Այո, մենք հաղթել ենք: Ընտրություններն ամեն ինչ իրենց տեղը դրեցին: Փաստաբանի հետ կապի մեջ եմ, դատական նիստը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 30-ին, սակայն օրն ու վայրը փոխվել են: Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, դատական նիստը տեղի կունենա Ճամբարակում, հոկտեմբերի 4-ին: Նոր դատավոր է աշխատում, հույս ունենք, որ արդար դատական պրոցես կընթանա, եւ արդարությունն իսկապես կհաղթի:
– Ընտրությունների ընթացքում իշխանական թեկնածուի հետ կապված վեճեր, տարաձայնություններ չե՞ն եղել:
Կարդացեք նաև
– Մինչեւ ընտրությունները ժողովրդի հետ հանդիպումներ էր ունենում իշխանական թեկնածուն, նրան աջակցելու համար տարբեր նախարարներ ու պատգամավորներ էին գալիս եւ ուզում էին այնպիսի տպավորություն ստեղծել, թե իրենք արդեն հաղթած են: Ամեն ձեւով փորձեցին խանգարել, բայց դե՝ մարդիկ հո գիտեն, թե իմ հայրն ով է: Բոլորն էլ արդար ընտրություն կատարեցին, մնաց իրենց վատությունը:
– Ո՞ր պատգամավորներն ու նախարարներն էին եկել Բերդ:
– Պատգամավորներին չեմ էլ ճանաչում կարգին:
– Մարզպետ Հայկ Ղալումյանն ի՞նչ դիրքորոշում ունի այս մասով:
– Մարզպետ Հայկ Ղալումյանը հենց ինքն է ընտրությունների օրը համակարգել: Ասեմ ավելին` Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Տավուշի նախկին մարզպետ, նախկին ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը սեպտեմբերի 21-ին Բերդում քարոզարշավ են արել: Մարզի բոլոր դպրոցների տնօրեններին հավաքել են մի տեղ, քարոզարշավ արել…. էլի անուններ տվեցին, անգամ չեմ էլ հիշում, կարեւոր չէ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: