Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու նման հայտարարություն անելը ոչ թե սուվերենության մասին է խոսում, այլ՝ իրավիճակին չտիրապետելու. Շարմազանով

Սեպտեմբեր 30,2022 11:40

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտադիր եք միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ Իրանի ու Ռուսաստանի հետ աշխատո՞ւմ եք, նրանց կարծիքը հարցրե՞լ եք։

Թե՞ «ձեռքի հետ, ոտքի վրա» բան է՝ ասել եք։

Ակնհայտ է՝ ի՞նչ է տեղի ունենում։

Իրանը դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում պատերազմից հետո։

Արեւմուտքը լուռ էր, բայց ներքուստ՝ դեմ։

Ուկրաինական ճգնաժամն ավելի սրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունները, որի հետեւանքով Արեւմուտքն արդեն ակնհայտ դեմ է հանդես գալիս միայն ռուսական ռազմական ներկայությանը մեր տարածաշրջանում։

Ի պատասխան դրա՝ նրանք Ֆրանսիայի միջոցով խոսում են միջազգային առաքելության մասին։

Դրա համար Նիկոլը կանչվում է Փարիզ ու սկսում ակտիվ այդ թեզը շրջանառել։

Բայց առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու Նիկոլի կողմից նման հայտարարություն անելը ոչ թե սուվերենության մասին է խոսում, այլ՝ իրավիճակին չտիրապետելու։

Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ, այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով ու ակնկալել պետականամետ լուծումներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930