Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցնում ենք ազատագրական պայքարի պատմություն, 5-րդ դարից հասնում՝ Արցախյան շարժում ու 3-րդ հանրապետություն, բայց 2-րդ հանրապետություն չկա, այսինքն՝ սովետական շրջանը բաց է թողնված». «Հրապարակ»

Սեպտեմբեր 30,2022 11:30

2021-ին ներդրված հանրակրթական նոր չափորոշիչների ծրագիրը հենց նույն տարում էլ ներդրվեց ու փորձարկվեց Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում։

ԿԳՄՍ-ի կողմից փորձարկվող ծրագիրը Տավուշի մարզի դպրոցներում, անցած տարի բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տվել, եթե տեխնիկական, կազմակերպչական բնույթի խնդիրներ այս տարի էլ կան, օրինակ՝ չնայած այն բանին, որ սեպտեմբերն ավարտվում է, բայց մի քանի առարկաների մասով դեռ գրքեր չեն ստացել մանկավարժները, բովանդակային մասով այս տարի որոշակի վերանայումներ են արվել․

«Օրինակ, անցած տարի 10-րդ դասարանի հայոց պատմության ծրագրում հայկական լեռնաշխարհի թեման բացակայում էր, ու չէինք անցնում դա, բայց այս տարվա ծրագրով արդեն հայկական լեռնաշխարհով ենք սկսում,- ասում է զրուցակիցս ու դրական գնահատում այս փոփոխությունը։- Ուրեմն մեր ձայնն ինչ-որ տեղ լսվել է․․․։ Այս տարի արդեն ստացել ենք 11-րդ դասարանի ծրագիրը, որտեղ անցնում ենք ազատագրական պայքարի պատմություն, որը սկսում ենք 5-րդ դարից, գալիս հասնում ենք Արցախյան շարժում ու 3-րդ հանրապետություն, բայց այդ արանքում 2-րդ հանրապետություն չկա, այսինքն՝ սովետական շրջանը բաց է թողնված, հիմա չգիտենք՝ դա միտումնավո՞ր է արված, թե՞ կներառեն հաջորդ տարվա 12-րդ դասարանի ծրագրում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930