Հետախուզական կրակահերթեր
Ամենայն հավանականությամբ, այս անգամ հայկական կողմի պատասխան գործողությունները չեն թշնամուն ստիպել՝ դադարեցնելու կրակը: Ադրբեջանական զորքերը ժամը 22:00-ին ենթադրաբար լռել են այն պատճառով, որ այս անգամ նպատակ չունեին լայնածավալ ռազմական գործողությունների միջոցով ճեղքում իրականացնել հայկական զինուժի պաշտպանությունում: Բաքուն պարզապես փորձում էր ստուգել, թե ինչպես կդրսեւորի իրեն Իրանը, որն անընդհատ խոսում է Սյունիքում իր կարմիր գծերի մասին եւ Ադրբեջանին զգուշացնում, որ իր համար անընդունելի է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն: Ադրբեջանը միաժամանակ ուզում էր ճշտել, թե հայկական կողմն ինչպիսի զինատեսակներից կպատասխանի: Այլ կերպ ասած՝ ցանկանում էր հասկանալ, թե վերջին շաբաթներին ակտիվորեն շրջանառվող լուրերը, որ Հայաստանը զենք է ստանում ԱՄՆ-ից եւ Արեւմուտքից, որքանով են համապատասխանում իրականությանը: Այսօր խաղաղության պայմանագրի մասին խոսում է Ադրբեջանը՝ չհեռանալով այն տարածքներից, ուր ներխուժել է՝ խախտելով ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, իսկ հայ պաշտոնյաներն աստիճանաբար ավելի ու ավելի համարձակ են հայտարարում, որ քանի դեռ Ադրբեջանը չի հեռացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, որեւէ պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Նրանք միեւնույն ժամանակ շեշտում են, որ Հայաստանը լի է վճռականությամբ՝ դուրս շպրտելու թշնամուն իր տարածքից՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն:
Ադրբեջանը սեփական կյանքի իրավունք չունի
Հայ-ադրբեջանական հարաբերություններն ի սկզբանե չէին կարող կառուցվել այն հիմքերի վրա, որոնցով սովորաբար հարաբերվում են հարեւանները: Եվ դա հասկանալի է՝ Ադրբեջան կոչված կեղծ պետությունը ստեղծվել է հայկական ու նախկին աղվանական հողերի վրա, իսկ դրան անուն է տվել թուրք Նուրի փաշան, որպեսզի վերջինս, իրագործելով թուրքական հետաքրքրությունները, ապագայում տարածքային պահանջներ ներկայացնի ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ իրանական Ատրպատականին: Զարմանալին այն է, որ ադրբեջանական կեղծիքը, թե ատրպատականցիներն իրենց եղբայրներն են, անցած հարյուրամյակի ընթացքում ներթափանցել է նույնիսկ տարբեր երկրների պատմագիտական շրջանակներ, չնայած չի բացառվում, որ այդ շրջանակները պարզապես այս կամ այն պետության կեղծիքի քաղաքականության գործիքներն են: Այս թեմային «ՀՀ»-ն դեռ կանդրադառնա, քանի որ այն շատ ընդգրկուն է, եւ արդարության վերականգնման ճանապարհին պարզապես հնարավոր չէ հպանցիկ անդրադառնալ դրան: Սակայն մեր ընթացքը սկսելով հազարամյակների խորքից, ավելի ճիշտ՝ մարդկության պատմության ամենասկզբից՝ գիտենք, որ ատրպատականցիները հպարտ են, արժանիքներով լի եւ որեւէ կերպ կապված չեն թրքական թափթփուկների հետ: Դրա ապացույցն է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը գործում է Թուրքիայի ուղեծրում: Մինչդեռ եթե, ինչպես ադրբեջանցիներն են պնդում, ատրպատականցիներն իրենց հարազատ եղբայրներն են, Բաքուն կարող էր միայն մեկ՝ իրանական կողմնորոշում ունենալ: Գաղտնիք չէ, որ երբ թելադրում է շահը, Ադրբեջանում կարող են արագ մոռանալ իրենց «ադրբեջանական» ծագումը եւ վերածվել պատմության թատերաբեմից անհետացած «աղվանների ժառանգների»:
Կարդացեք նաև
Որպես Թուրքիայի գործիք՝ Ադրբեջանը սեփական կյանքի իրավունք չունի եւ գործում է միայն Անկարայի շահերի տիրույթում: Հետեւաբար, հայ-ադրբեջանական հակամարտությունը նույնպես լուծում չունի, քանի դեռ չի սանձվել մեծ թշնամին՝ ցեղասպան Թուրքիան, որին պատմության դատաստանի առջեւ կանգնեցնելը բխում է մարդկության շահերից: Այն մարդկության, որը պայքարում է ստի ու կեղծիքի դեմ եւ արդեն հասկացել է, որ Մերձավոր Արեւելք զենքի ուժով ներխուժած եւ շատ ազգերի ցեղասպանության ենթարկած թուրքերը ոչինչ չեն տվել համաշխարհային հանրությանը, այլ միայն ավելացրել են սպանությունները, թալանն ու ավերը: Այժմ իրականացվող քաղաքական գործընթացները կարող են զսպել Անկարային: Իսկ Թուրքիային կանգնեցնելը կնշանակի կանգնեցնել նաեւ Ադրբեջանին:
Իրանը հենվում է Հայաստանի վրա
Իրանը միշտ էլ լավ է վերաբերվել Հայաստանին: Այդ երկրում մեծ թվով հայեր են ապրում, ովքեր ներգրավված են տարբեր ոլորտներում եւ լուրջ ազդեցություն ունեն դրանց զարգացման վրա: Հայերի դերն ընդհանրապես մեծ է Իրանի տնտեսության մեջ: Գործում են հայկական եկեղեցիները: Հայ-ադրբեջանական հակամարտության սկզբնական փուլում, այո, Իրանն ադրբեջանամետ դիրքորոշում ուներ՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանը մահմեդական երկիր է: Աստիճանաբար հասկանալով, որ Ադրբեջանը չի ենթարկվելու իրեն, Թեհրանը հայտարարեց իր չեզոքության մասին: Բաքուն սկսեց մերձենալ Թուրքիային: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ալիեւն ու Էրդողանը պայմանագիր ստորագրեցին դաշնակցային հարաբերությունների մասին, նույնիսկ պլանավորեցին Ադրբեջանի ու Թուրքիայի միասնական բանակ ստեղծել, իսկ Բաքվի այդպիսի ջանքերը չէին կարող չանհանգստացնել Թեհրանին:
Իրանը հազարամյակների ընթացքում առանցքային դեր է խաղացել Կովկասում: Այն, որ Թուրքիան ձգտում է նրան դուրս մղել Կովկասից, հակասում է Թեհրանի քաղաքականության ընդհանուր ուղղություններին: Ադրբեջանն այժմ ձգտում է անեքսիայի ենթարկել հայկական Սյունիքի մի հատված, որն անվանում է «Զանգեզուրի միջանցք»՝ Նախիջեւանի ու նրա միջոցով Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալու համար, ինչպես նաեւ Կասպից ծովի միջոցով ելք ապահովել դեպի Կենտրոնական Ասիա: Էրդողանը չի թաքցնում Օսմանյան կայսրության գաղափարներն իրագործելու իր պլանները: Այս պայքարում Թեհրանը չի ցանկանում զիջել Իրանին, եւ այդ երկրների միջեւ հակասություններն այնքան խորն են, որ Իրանը հենվում է Հայաստանի վրա: Թեհրանի ու Երեւանի մերձեցումն անխուսափելի է:
Ճշմարտության ճանապարհը պետք է բացվի
Արտասահմանյան շատ փորձագետներ պնդում են, որ Իրանը ձգտում է ազատ ելք ունենալ դեպի Հայաստան՝ նրան աջակցելու համար ստեղծելով տնտեսական որոշակի հնարավորություններ: Այդպիսի վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանը նույնիսկ միայն Ադրբեջանից է թույլ, հետեւաբար, Թեհրանը չի կարող ինչ-որ կերպ ուժեղացնել Երեւանին: Նրանք, ինչպես երեւում է, հեռու են պատմությունից կամ էլ, որպես ստի ու կեղծիքի զինվորներ, փորձում են նվազեցնել Հայաստանի դերը եւ նրան զրկել հնարավոր աջակցությունից, ինչպիսին էլ որ այն լինի: Հայաստանի հետագա հզորացումից սարսափածներին տեղեկացնենք, որ զենք ունենալու դեպքում Հայաստանը կարող է մարտահրավեր նետել ոչ միայն Ադրբեջանին, որն ըստ էության ոչինչ է, այլեւ նույն Թուրքիային: Այս հանգամանքը պետք է մեր ժողովրդի գիտական ներուժին ստիպի ակտիվորեն աշխատել հայկական շահերի տիրույթում՝ ելնելով հայկականությանը հավատարմության դիրքերից ու սկզբունքներից, այլ կերպ ասած՝ լինել զինվորը Աստծո, ում անհրաժեշտ է չեզոքացնել սուտը՝ ճանապարհ բացելով ճշմարտության համար: Հայկական մտքի ու բազկի հզորությունը միֆ չէ, այլ իրականություն, եւ դա ավելի լավ է հասկանում Թեհրանը, որը, ի տարբերություն շատերի, Մեծ Հայքի հետ քայլել է պատմության քառուղիներում եւ լավ գիտի նրա հաղթական ուժն ու ոգին:
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: