ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոնյաների ազատումները հասան «Մարտի 1»-ի գործի հետ կապ ունեցող դատախազներին:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Դեռեւս 2011 թվականին ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը որոշում էր կայացրել 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին այլ պաշտոնի տեղափոխել եւ նրա փոխարեն «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարման աշխատանքները հանձնել ՀՔԾ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին:
Վաղինակ Ջանազյանն էլ ընդունել էր «Մարտի 1»-ի գործով վարույթը, որը քննել էր այդ տարիներին:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։