Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։
«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրությունում։
https://www.facebook.com/ArmSpoxMFA/posts/pfbid02krdpV1BrZst1S17MK3cW4AoP3zjTycmZSJyDJ8r7UAzuXgXvFymtYY9s5FK5xj3al