Ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեկ տարի… բարդ մեկ տարի, որ Նրան ճանաչող յուրաքանչյուրի համար անձնապես կորուստն ապրելու մասին էր: Մենք բոլորս փորձեցինք լցնել դատարկությունը տարբեր գործերով, նախագծերով, ուղղակի Նրա ստեղծագործությամբ:
Հիմա Երևանի քաղաքային պանթեոնում կանգնած է Հայկոյի արձանը՝ իմ ընկեր ու տաղանդավոր քանդակագործ Դավիթ Մինասյանի ստեղծագործությունը:
Սա քաղաքային քանդակի մտածողությամբ ստեղծված արձան է և անշուշտ՝ մեմորիալ: Սա սիմվոլիկ է ու Հայկոյի երաժշտության պես արտահայտիչ:
Կարդացեք նաև
Նայեք արձանին՝ սիրտը բաց՝ ինչպիսինն է հենց Հայկոն,
կիսատված՝ ինչպես կիսատ մնաց իր կյանքը,
արտիստիկ ու կոկիկ՝ ինչպես սիրում էր Նա….
ու կանգնած բեմում, այնտեղ, ուր թևեր ուներ:
Լավ կլիներ նման արձան լիներ երևանյան որևէ պուրակում, որտեղ սիրահարներին կնայեր սիրո հավերժ Երգիչը:
Շնորհակալություն բոլոր մեր ընկներին, ովքեր մտածեցին, նախագծեցին, ստեղծեցին և ֆինանսավորեցին: Սա Հայկոյի մեծ համայնքի ուժն է»: