Վերահաշվարկի արդյունքում «Արժանապատիվ սերունդ» դաշինքի՝ 3, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 1 և «Զորավոր համայնք» դաշինքի 2 քվեաթերթիկ անվավեր են ճանաչվել:
ՔՊ կուսակցության վստահված անձիք վերահաշվարկ էին պահանջել Տավուշի մարզի Բերդ համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Թիվ 38 թիվ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ վերահաշվարկն արդեն ավարտվել է։
«Թեև արդյունքները դեռ չենք ամփոփել,սակայն թվով 9 ընտրատեղամասերի վերահաշվարկն արդեն ավարտվել է։ Վերահաշվարկի արդյունքում «Արժանապատիվ սերունդ» դաշինքի՝ 3, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 1 և «Զորավոր համայնք» դաշինքի 2 քվեաթերթիկ անվավեր են ճանաչվել»,- տեղեկացրեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ