Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ ստեղծման համաձայնագրին՝ խոսելով բացառապես տարածքային ամբողջականության մասին, ինչու՞ չեն խոսում «ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին». Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 29,2022 20:15

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեռեւս այս տարվա մարտին, երբ նիկոլենք սկսեցին հղում անել ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերի վրա տարածքային ամբողջականության համատեքստում , մանրամասն ու փաստերով հերձել եմ այդ կեղտոտ մանիպուլյացիան։

Սուտ է այն թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է  «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը եւ ճանաչել է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այս թեզը դատարկ թեզ է, որը չի դիմանում քննադատության՝ որևէ միջազգային կառույցին անդամակցելով պետություններն արարողակարգային իմաստով հայտարարում են, որ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը:

Հղում անելով տարածքային ամբողջականության դրույթի վրա տվյալ համաձայնագրում, չի շեշտվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ԱՊՀ-ին ավելի ուշ, ստորագրելով, այսպես կոչված, Ալմաթիի հռչակագիրը, որով Հայաստանը, Ադրբեջանն ու մի շարք այլ պետություններ հայտարարել են ԱՊՀ ստեղծելու համաձայնագրին միանալու մասին:

Համաձայնագիրն  իր մեջ, բացի տարածքային ամբողջականության դրույթից, պարունակում է «ինքնորոշման անկապտելի իրավունք» արտահայտությունը:

Հարց, եթե սրանք հղում են անում, ընդ որում՝ սխալ, ԱՊՀ ստեղծման համաձայնագրին՝ խոսելով բացառապես տարածքային ամբողջականության մասին, ինչու՞ չեն խոսում «ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին», որը նույն համաձայնագրի մաս է:

ԱՊՀ ստեղծման Համաձայնագրից և ԱՊՀ-ին միանալու Հռչակագրից բացի կա 3-րդ հիմնարար փաստաթուղթը՝ ԱՊՀ Կանոնադրություն, որն ընդունվել է 1993-ի հունվարին:

ԱՊՀ Կանոնադրության հոդված 3-րդը բանաձևում է «ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունք» հասկացությունը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը, անգամ, վավերացնում է համաձայնագիրը վերապահումներով.

  • Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «Ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:
  • Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

«Նիկոլենք» հայերի համար կարևոր սկզբունքը բաց են թողնում ՝ տարածելով պրոադրբեջանական տեսակետներ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930