«Ռոբերտ Քոչարյանը շատ վտանգավոր բան ասաց: Ասաց՝ որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չլինի, արժի նաեւ միջանցքի մասին խոսել: Ռոբերտ Քոչարյանը շատ վտանգավոր բաներ է խոսել, իսկ մեր երկրին պետք է համերաշխություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա հարցադրումներ հնչեցրեց՝ «կաթողիկոսի մոտ ինչի՞ էին հավաքվել, որ դուրս գային, ասեին՝ մենք համերաշխ չե՞նք: Համերաշխությունն է մեզ բերելու կայունություն ու մեր երկրի անվտանգությունը դրանից է նաեւ կախված»:
Հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում էր կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրել-չստորագրելու մասին, նման փաստաթուղթ այսօր գոյություն ունի՞՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանին կհարցնեք՝ էդ ի՞նչ կապիտուլյացիայի մասին է խոսքը: Եթե կապիտուլյացիայի փաստաթուղթ կա, ինչի՞ են կռվում: Վեհափառն ինչի՞ է հավաքել այս մարդկանց, պատերազմի ժամանակ համախմբվում են եւ համերաշխություն են ուզում: Դուք տեսա՞ք համերաշխություն: Ոչ մեկի մոտ չի երեւացել դա: Լավ է, որ Արցախի նախկին նախագահները չխոսեցին, եթե խոսեին, պիտի ասեի՝ գնացեք Արցախ»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ եթե ինչ-որ բան լինի, ստորագրելու եմ եւ դա էր հանրության մեջ տպավորություն ստեղծել, որ ինչ-որ փաստաթուղթ կա՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ինչ-որ մի բան, անպայման, ստորագրվելու է: Բայց ինչ է այդ մի բանը, կապված է, թե մենք ոնց այդ մի բանին կմոտենանք: Տվյալ փաստաթղթին մոտենալու համար պետք է նախ չկրակել: Երբ որ կրակում են, սկսում է Ադրբեջանն ասել՝ մենք չէինք, իրենք սկսեցին, մենք պատասխանեցինք: Բայց միշտ նախահարձակ վիճակը կողմնորոշվում է պայմանական զոհերի հարաբերակցությամբ»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ միջազգային դիտորդական խմբի ներգրավվածության առաջարկները մերժվում են Ադրբեջանի կողմից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ