«Չգիտեմ՝ նոր սերունդն այդ հիշողությունն ունի՞, թե՞ ոչ, բայց կոպիտ ասած՝ լացով դպրոց գնացող երեխային ուզում ենք հաճույքով դպրոց գնացող երեխայով փոխարինել, երբ կարելի է երեխային ասել՝ խելոք մնա, թե չէ վաղը դպրոց չես գնա, և դա կլինի խիստ նկատողություն, որ երեխան ձգվի»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին:
Խոսելով ուսուցիչների աշխատավարձի մասին՝ նա վստահեցրեց՝ հասնելու ենք իրավիճակի, երբ ուսուցիչն ինքն է որոշում իր աշխատավարձը: Նա մանրամասնեց. «Չորս տարակարգ ունենք, և ուսուցչին գնահատում ենք՝ ըստ այդմ: Ատեստավորմամբ աշխատավարձն էականորեն բարձրացնում ենք և տարակարգով կրկին էականորեն բարձրացնում ենք՝ 10-50 տոկոս՝ արդեն իր կողմից ստացվող: Ոչ թե կառավարությունն է բարձրացնում ուսուցչի աշխատավարձը, այլ ուսուցիչն ինքն է որոշում՝ ինքն իր աշխատավարձը բարձրացնո՞ւմ է, թե՞ ոչ»:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ հասնելու են նրան, որ այժմ 120 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչը հետո ստանա 450 հազար, հինգ տարի հետո հնարավորություն պիտի ստեղծվի, որ նա ստանա 800 հազար դրամ, մեկ միլիոն դրամ, մյուս 5 տարի հետո պետք է էլի հնարավորություն ստանա բարձրացման մինչև այն կետը, երբ համարենք, որ ՀՀ-ում ուսուցիչն այնքան աշխատավարձ է ստանում, որ կարելի է առայժմ բարձրացման սանդղակը թողնել նույնը, կհամարենք, որ աշխատավարձը պատշաճ է: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այս օրինակը պետք է տարածեն պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտների վրա՝ բայց հաշվի առնելով, որ աշխատավարձի բարձրացումը մի խնդիր է, աշխատավարձի բարձրացման արդյունքում արդյունք ստանալն՝ այլ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ