Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարե՞լ է 44-օրյա պատերազմից հետո. Civilnet

Սեպտեմբեր 29,2022 17:18

Civilnet. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանը սեպտեմբերի 28-ին «Ազատության» հետ զրույցում պնդել է, որ Ռուսաստանը 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանին զենք չի մատակարարել։

Ինչ է մատակարարվել

Չնայած Մելքոնյանի հայտարարությանը, որ 2020-ի նոյեմբերից հետո Ռուսաստանը Հայաստանին զենք չի մատակարարել, 2022-ի հունվարին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինված ուժերը համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։

Դրանք ռուսական արտադրության Ми-8МТВ-5 ուղղաթիռներ են, որոնք Ми-8 ուղղաթիռների ռազմական գործածության համար արդիականացված տարբերակներից են։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI)-ի տվյալների՝ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել այդպիսի չորս ուղղաթիռ։ Միաժամանակ, դրանց վաճառքի տարի է նշվում 2020-ը, չնայած փաստացի առաքվել են 2022-ի սկզբին։

Այպիսով, չնայած Մելքոնյանի պնդմանը, թե 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն ՀՀ-ին զենք չի տվել, Ռուսաստանից այս տարեսկզբին ուղղաթիռներ են մատակարարվել Հայաստան։ Սակայն այլ մատակարարումների մասով բաց աղբյուրներում որևէ տեղեկություն չկա։

Հովհաննես ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Լուսանկարը ՊՆ-ի. Հայաստանի ձեռք բերած Մի–8 ուղղաթիռներից մեկը «Էրեբունի» օդանավակայանում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930