Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդահամարի ընթացքում անձը կարող է չպատասխանել հարցերին, որոնք վերաբերում են ազգությանը, լեզուներին. «Ա1+»

Սեպտեմբեր 29,2022 16:14
mardahamar

«Ա1+». «Հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում կանցկացվի անկախությունից հետո երրորդ մարդահամարը»․ այս մասին նշեց վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Ըստ նրա՝ այս մարդահամարը տարբերվելու է մյուս երկու մարդահամարներից․ «Նախկինում հաշվարկողերը յուրաքանչյուր տուն մտնում էին ու թղթային տարբերակով լրացնում էին տեղեկատվությունը։ Այս մարդահամարը պետք է իրականացվի համակցված ձևով, որի ժամանակ ռեգիստրի վարչական աղբյուրներից ստացված տվյալները համակցվելու են ընտրանքային կամ ամբողջացված հետազոտական տվյալների հետ։ Հայաստանի պարագայում բնակչության ռեգիստրի տվյալները պետք է համակցենք 25 տոկոս ընտրանքով ձևավորված և հարցազրույցների միջոցով հավաքագրված տվյալների հետ»։

Կարինե Կույումջյանը հավելեց, որ անձը կարող է հրաժարվել պատասխանել հարցերին, եթե դրանք վերաբերում են ազգությանը և լեզուներին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930