«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Զենքերի գնման, ռազմական բյուջեի ավելացման թեմայով հասարակական կոնսենսուս կա: Նույնիսկ իշխանությունների ամենամոլի քննադատ իմ ընկերները դրական են արտահայտվում ռազմական բյուջեի ավելացման, նոր զինատեսակների գնման հարցի վերաբերյալ (ամեն դեպքում քննադատություն ես չեմ տեսել):
Անհապաղ և ուժեղ ռազմականացումը երևի էն քիչ թեմաներից է, որին բոլորը կողմնակից են: Ոչ թե «խաղաղության դարաշրջանի» նման ապուշություններն էն պահին, երբ թշնամիդ մի վայրկյան շուտ ուզում է մորթի քեզ:
Հ.Գ. Հուսամ էս անգամ էլի «ժեշտերի» տակ չեն կանգնեցնի էս համակարգերը, այլ համապատասխան ապաստարաններ կստեղծեն, որ թշնամին 250 միլիոն դոլարը մի օրում չպայթեցնի: