Այս պահին ընթանում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների` ՀՀ Գեղարքունիքի մարզ այցը։ Նրանք ծանոթանալու են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքով համայնքներում ստեղծված իրավիճակին։
Վարդենիս այցելած դիվանագետների թվում են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը, Ռուսաստանի, Հունաստանի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Արգենտինայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սերբիայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մալթայի, Չինաստանի, մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Իրաքի դեսպանությունների ներկայացուցիչները, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Իտալիայի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ։
Կարդացեք նաև
ՀՀ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական հարձակման հետեւանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել են 4-ը, իսկ մեկի ճակատագիրն անհայտ է։ Սոթքում վնասվել են վարչական շենքը, դպրոցի պատուհանները, նաեւ 120 բնակելի տներ։
Իսկ Վերին Շորժա բնակավայրում հրդեհվել են 5 բնակիչների 40 հա խոտհարքները, 10 հա գարու եւ 70 հա ցորենի տարածքները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ