Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրենց պայմանով էին բաց թողել. առնվազն ամիսը մեկ անգամ պետք է ստորագրեին Պրոբացիոն ծառայությունում. քրդերի փաստաբանը զարմացած է

Սեպտեմբեր 29,2022 15:12

ՀՀ սահմանը լքած եւ Թուրքիայում հայտնված ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի եւ Հուսեին Յըլդըրմի նախկին պաշտպան, փաստաբան Դավիթ Գասպարյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էին իր նախկին պաշտպանյալները ՀՀ սահմանը լքել, միայն ենթադրում է. «Հնարավոր է՝ անցել են ՀՀ սահմանը նույն կերպ, ինչպես Իրանի սահմանն էին անցել, երեւի այդկերպ են մտել Թուրքիայի հանրապետություն…Վերաքննիչ բողոք եմ բերել, Վերաքննիչ բողոքս բավարարվել է դատարանի կողմից, իրենց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, այդ մարդիկ դատարանի դահլիճից ազատ են արձակվել, եւ նրանք ազատ տեղաշարժվելու իրավունք են ունեցել, այդ պահի դրությամբ նրանց ոչ մեկ չէր կարող արգելել զուտ ՀՀ-ում տեղաշարժվելու մասով»:

Դավիթ Գասպարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Հարցին, վաղաժամկետ ազատ արձակվելու դեպքում ՀՀ սահմանից դուրս տեղաշարժվելու սահմանափակում չպե՞տք է լիներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այ դա չեմ կարող մեկնաբանել. այդ գործառույթները Արդարադատության նախարարության եւ Պրոբացիոն ծառայության վերահսկողության տակ են: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, իրենց հայտարարությունն էլ չեմ կարող մեկնաբանել: Դե տեսեք, իրենց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, այսինքն՝ իրենց պայմանով էին բաց թողել, որ իրենք գնան, առնվազն ամիսը մեկ անգամ, եթե ոչ 15 օրը մեկ, ստորագրեն Պրոբացիոն ծառայությունում: Եթե իրենք գնային ուրիշ հանրապետություն, չեմ պատկերացնում, թե այդ իրավունքի իրականացումն ինչպես կարող էր լինել: Այս երկու անձինք փետրվարի 23-ից հունիսի 30-ը Պրոբացիոն ծառայության վերահսկողության տակ փաստացի չեն եղել: Հունիսի 30-ից՝ դատարանի վճռի ուժի մեջ մտնելուց հետո են Պրոբացիոն ծառայության վերահսկողության տակ հայտնվել, իմ կարծիքով՝ այդ ժամանակ էլ, երբ Պրոբացիոն ծառայությունից նրանց հրավիրել են իրենց պարտականությունների ու իրավունքների մասին ծանոթացնելու, այդ ժամանակ են պարզել, որ նրանք Հայաստանում չեն: Ինչից հետո մտել են դատարան, հետախուզում են հայտարարել, որ պայմանականը փոխարինվի: Բայց թե ինչպես է Արդարադատության նախարարությունը մեկնաբանում, կրկնում եմ, ես չեմ կարող մեկնաբանել։ Իրենք այդպես են պատասխանում, ի՞նչ ասեմ»:

Հիշեցնենք, որ այսօր Արդարադատության նախարարությունը որոշ մանրամասներ է հայտնել՝ պարզաբանելով, թե ազգությամբ քուրդ այդ երկու անձանց նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել։ Իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930