Yerkir. 2022 թ. օգոստոսին Երևանի մի շարք փողոցներում փակցվել էին «Հայաստան» դաշինքի տարբերանշանով թռուցիկներ, որտեղ իբր ճանաչվում էր Հյուսիսային Ղազախստանի, Խերսոնի, Մարիուպոլի, Ղրիմի (ըստ կեղծիք տարածողների` Գրիմ), Լուգանսկի, Դոնեցկի, Տիրասպոլի, Ցխինվալի, Զապորոժիեյի` ՌԴ-ի մաս կազմելը, և կոչ էր արվում Արցախը Ռուսաստանի մաս ճանաչել:
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այդ ժամանակ ահազանգել էր տարածվող կեղծիքի մասին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արծվիկ Մինասյանը ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ՀՀ արդեն նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցում էր ուղարկել` ակնկալելով իրավապահ մարմինների համապատասխան իրավական գնահատականը, իրավախախտում կանխելն ու այն կատարածներին պատասխանատվության ենթարկելը:
Հարցմանն արձագանքել է ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, որը, սակայն, որևէ հանցակազմ չի տեսնում նման գործողության մեջ:
Կարդացեք նաև
«Հայտնում եմ, որ այն չի պարունակում հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կառուցակարգերը գործողության մեջ դնելու համար։
Միաժամանակ, հայտնում եմ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ «Հայաստան» դաշինքի պաշտոնական տարբերանշանն օգտագործած անձանց ինքնությունները պարզելու և վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար», – նշված է Աբազյանի պատասխանի մեջ:
Այստեղ հարց է առաջանում, եթե ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում այդ անձանց ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար, ապա ինչպե՞ս որևէ հանցակազմ չի տեսնում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: