ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը
Նիկոլը դեռ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին շողոքորթում էր, իսկ այսօր «բոչկա է գլորում» ՌԴ-ի վրա։
Քաղաքականության մեջ ամենավատ բանը սկզբունքից ու հստակությունից զերծ լինելն է… այսինքն՝ իզմեր չունենալը։
Նիկոլը հանկարծ հիշել է, որ մեր ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարում զենքի մատակարարման մասով։
Կարդացեք նաև
Հիմա հարց.
Եթե այդպես է, ինչո՞ւ «սպասիբոների» շարք էիր շռայլում ՌԴ-ի հասցեին ու բարձր գնահատում մեր ռազմավարական դաշնակցի դերակատարումը։
Դեռ սեպտեմբերի 7-ին Պուտինի ներկայությամբ նենց էիր ՌԴ նախագահին շողոքորթում, որ մարդու զզվանք էր գալիս։
Հիմա ի՞նչ պատահեց։
ՆԱՏՕ-ից հանձնարարե՞լ են «թռնես ռուսներից» ու հանգրվանես «իրենց գրկում»։
Նոր հիշեցի՞ր ինքնիշխանության ու սահմանների մասին։
Նիկոլիզմն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան պանթուրքիզմը՝ հայկական շահերի։