«Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած պնդմանը, թե «Եթե մարդը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է կամ աշխատանք չունի ՀՀ-ում, դա նշանակում է՝ ինքը կրթություն չի ստացել»։
Ես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, նույն համալսարանի ասպիրանտուրայի, Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի, Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցի շրջանավարտ եմ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ներկա պահին իր հետևողական հալածանքների հետևանքով աշխատանք չունեմ, իսկ ինքը ՀՀ վարչապետն է, որի ստացած միակ լիարժեք կրթությունը Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցն է։