Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։
Այցի սկզբում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։
Այնուհետև տեղի է ունեցել Դավիթ Բաբայանի և Մոնթեբելոյի քաղաքապետ Քիմբերլի Էն Կոբոս-Քոութորնիի հանդիպումը, որին մասնակցել են նաև քաղաքային իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ։ Քննարկվել են Մոնթեբելո-Արցախ փոխհարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։
Կարդացեք նաև
Նախարար Բաբայանն ընդգծել է, որ Արցախում կարևորում են Մոնթեբելոյի հետ փոխհարաբերությունները՝ այս համատեքստում արժևորելով Ստեփանակերտ-Մոնթեբելո քույր-քաղաքների համաձայնագիրը, որը տարիներ շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն