«Եթե մարդը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է կամ աշխատանք չունի ՀՀ-ում, դա նշանակում է՝ ինքը կրթություն չի ստացել: Իհարկե, կան դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով 2023-ի բյուջեի նախագիծը, հայտարարեց, որ նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով 75.000 դրամ:
Նիկոլ Փաշինյանն այս առիթով նշեց, որ եթե անձը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է, ուրեմն այն որակավորումը, որն ինքը ստացել է 20 տարի առաջ, հնացել է: Այնուհետև փաստեց՝ կրթությունը ցկյանս գործընթաց է: Հետո էլ նորից շեշտեց. «Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է՝ եկեք հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլև մասնագիտական: Սա կարևոր արձանագրում է և ակնհայտ, որը, հաճախ չի արվում»:
Նիկոլ Փաշինյանը, չգերագնահատելով նվազագույն աշխատավարձի դերը, միևնույն ժամանակ վստահեցրեց՝ «Մեր երազանքն այն չէ, որ մարդիկ աշխատեն մեկ ամիս և 75 հազար դրամ ստանան: Դա հակասում է մեր պատկերացումներին»:
Կարդացեք նաև
Մեջբերելով հանրության շրջանում տարածված այն դժգոհությունը, թե երեխան երկու դիպլոմով չի կարողանում աշխատանք գտնել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ մենք բարձրագույն կրթության ոլորտում մեր խնդիրները քննարկում ենք, գալիս ենք այն եզրահանգման, որ բուհը էն չէ, որտեղ մի դուռ կա, կողքը մեծ ցուցանակ, վրան գրված՝ համալսարան: Ամեն ցուցանակով տեղ բուհ չէ: Ցավոք, տեսնում ենք, որ մեր բուհական համակարգը մեծ քայլերով գնում է այս տրամաբանությամբ: Այլևս չենք պատրաստվում դա հանդուրժել, քանի որ հետո այս խնդրի առաջ ենք կանգնում: Մենք կրթության պրոբլեմը որ լուծենք, խաղաղության, դիվանագիտական, պաշտպանության, բանակի և ամեն ինչի պրոբլեմը կլուծենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նորմալի և “Իշխանասարի սինդրոմի” մասին
Նորմալի նշաձողը իջեցնողը խոսում ա նորմալից
«Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է, դա նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել». նիկոլ
«Ջերմուկի հատվածում Ադրբեջանը գրավել է դիրքեր, որոնք մարտավարական կարևորություն չունեն» ԳՇ Պետի տեղակալ…
ՍԱԿԱՅՆ
…«ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա» ԻՇԽԱՆԱՍԱՐԻ մոդելը
Այլ նմուշ`
«Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքեր, որտեղ մեր զինվորները մինչեւ վերջ կանգնել են եւ զոհվել» ԳՇ Պետի տեղակալ, սեպտեմբերի 12-14 -ի պատերազմից…
Այս պայմաններում, այսօր «նորմալից» խոսող նիկոլը հանդիպում ա ունեցել Ս. Զասի հետ, որը ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի … ՍԱ է՞ նորմալը` հանդիպել ա, մտահոգություն, ….
Նորմա՞լ ա որ Իշխանասարի բնակիչը սարի ծերին իր վրա զենքը պահած թուրքին իբրև թե գերադասում ա «նախկիններից» ու ձայնը տալիս քպականներին, որոնք բերեցին թուրքերին դրին սարի ծերին: Ոնց որ ասի մենք էս թուրքերի տակ ավելի նորմալ կապրենք քան «նախկինների» տակ… Նորմալի նշաձողը իջեցրել եք, պարոն վարչապետ
Նորմա՞լ ա չընդունել անպիտան կատարած աշխատանքը և փոխարենը գրոհել ասելով «կլոր տարի ձյունա, մեզ ինչին ա պետք»:
Նորմալ ա չընդունել անպիտան կատարած աշխատանքը և «փոշոտ ու անշուք» անվանել մի քաղաք …
Նորմա՞լ ա որ քպականները փոխանակ տխրեն, շփոթվեն “Իշխանասարի սինդրոմից” տոնում են հաղթանակը վերջին ընտրուտյուններում:
Նորմա՞լ ա որ 2 տարի անց 44-օրյա պատերազմից գլխավոր պատասխանատուն ու ոչ գլխավոր մելավորը չի դատվել ու կրում պատիժ, այլ բերում ա նորանոր պատիժ հայ ժողովրդի գլխին… Ի՞նչն ա հայ ժողովրդի կատարած մեղքը, որ վարչապետը հետևողական պատժում ա:
Վերջապես, եթե մարդ 75000 դրամով աշխատում է, դա նաև կարող է նշանակել, որ նա չի կամենում պատասխանատվություն ունեցող գործ վերցնել քո վարչապետության տակ: Որոշ մարդկանց համար “նորմալի” նշաձողը մնում ա բարձր և աշխատավարձը ցածր: Այդպես էին ապրում ինժեներները մի 40-50 տարի առաջ սովետներում: Կան այդպիսի մարդիկ: