Հայաստանի բռնցքամարտիկները, ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հաջող են մեկնարկել Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:
Առաջին օրը ռինգ մտած մեր հավաքականի հինգ անդամներից չորսը՝ 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 60 կգ՝ Ռաֆայել Ներսիսյանը, 66 կգ՝ Արգիշտի Հակոբյանը եւ 75 կգ՝ Ալբերտ Հարությունյանը, հաղթահարել են մեկնարկային արգելքը՝ գեղեցիկ հաղթանակ տոնելով, համապատասխանաբար, ալբանացի, թուրք, բուլղարացի եւ հույն մրցակիցների նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ