Օրերս Երևանում բացվեց «Teach ON» ուսումնական կենտրոնը։ Կենտրոնն անվանակոչվել է արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Ռոլանդ Սարգսյանի անունով։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հերոսի հարազատները, արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, մարտական ընկերներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, արտերկրից հյուրեր։
Կարդացեք նաև
Օրհնության կարգ է կատարել Տեր Մուշեղ քահանա Վահանյանը։
«Teach ON» կենտրոնն իր առջև դրել է մի շարք նպատակներ, որոնց իրականացմամբ մեր մեծ ավանդը կունենանք կրթության որակի բարձրացման գործում:
Արժևորելով գիտելիքի կարևորությունը երեխայի կյանքում` մենք մշակել ենք կրթական ծրագիր, որն ավելի մատչելի կդարձնի սովորելու ընթացքը և կնպաստի երեխայի բազմակողմանի զարգացմանը։
Մեզ մոտ երեխան ոչ միայն լիարժեք կտիրապետի ուսումնական նյութին, այլև` կստանա նոր գիտելիքներ, և որ ամենակարևորն է` այդ ամենը կանի սիրով,- մեզ հետ զրույցում ասաց Կենտրոնի տնօրեն, հերոս Ռոլանդ Սարգսյանի կինը` Աննա Ավդալյանը։
Կենտրոնում անվճար հիմունքներով կսովորեն պատերազմում զոհված հերոսների երեխաները։