Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ Հնդկաստանը Հայաստանի հետ պայմանագիր է ստորագրել հրթիռների և զինամթերքի արտահանման վերաբերյալ:
Տեղի The Economic Times պարբերականը գրում է, որ թեև գործարքի չափը չի բացահայտվում, խոսքը 244 մլն դոլարի զենքի և զինամթերքի մասին է, որը կմատակարարվի առաջիկա ամիսներին:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ մատակարարումների մեջ ներառված են նաև տեղական Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, որոնք արտահանվում են առաջին անգամ և կիրառվում են հնդկական բանակում:
Նշվում է, որ գործարքի շրջանակում Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և այլ տեսակի զինամթերք: Ընդ որում, թերթը նկատում է, որ սա առաջին անգամը չէ, որ Հնդկաստանը զենքային համակարգեր են արտահանվում Հայաստան. նման արտահանում եղել է նաև 2020թ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ